Օրվա մանրամասները

  • Ծրագիրը հնարավորություն է տալիս հավաքելու ամբողջական տեղեկատվություն և ներկայացնում է աշխատողի՝ համակարգչով կատարած գործողությունները, օրվա ընթացքում: Այս տեղեկատվությունը գտնվում է միայն Կենտրոնական սերվերի ծրագրային համակարգում:
  • Աշխատողի ակտիվությունը բաժանվում է ըստ արդյունավետության խմբերի և ցուցադրվում է շրջանաձև դիագրամի վրա` ներառելով աշխատաժամերը:
  • Դիագրամը բաժանված է 5 րոպեանոց ինտերվալների և օրվա դինամիկայի արդյունավետության խմբերի:
  • Դիագրամի օգտագործումը թույլ է տալիս ղեկավարին ավելի մանրամասն վերլուծել աշխատակիցների գործունեությունը, բացահայտել աշխատաժամանակի արդյունավետ և անարդյունավետ հատվածները և տեսնել, թե աշխատակիցները երբ են եկել աշխատավայր և երբ գնացել։
  • Սանդղակում ցուցադրվում են աշխատողի գործունեության սկիզբը և ավարտը (որոնք իրականում աշխատանքային օրվա սկիզբը և ավարտն են),արդյունավետ գործողությունների ժամանակը,չեզոքությունը, արդյունավետ ծրագրերը,աշխատողների անգործ ժամանակահատվածի ընդհանուր գումարը (երբ աշխատողը չի օգտագործել ստեղնաշարը կամ մկնիկը):

Արդյունավետության հաշվետվություն

  • Յուրաքանչյուր ծրագիր կամ կայք ունի որոշակի նշանակություն աշխատանքային պրոցեսում և կարող է պատկանել արդյունավետության տեսակներից որևէ մեկին(արդյունավետ, չեզոք,անարդյունավետ): Օրինակ CRM-ում աշխատանքը արդյունավետ է, աշխատանքային համակարգչով ֆիլմ դիտելը անարդյունավետ է , որոնիչ համակարգերի օգտագործումը ` չեզոք:
  • Արդյունավետության հաշվետվությունը ցուցադրում է ծրագրերի օգտագործման ժամանակը ` ըստ արդյունավետության տեսակների:
  • Մենք արդեն 《արդյունավետության տեսակներ》բաժնում տեղադրել ենք ամենատարածված ծրագրերը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ աշխատողները հնարավոր է օգտագործեն այնպիսի ծրագրեր, որոնք որևէ տեսակի մեջ չեն կարող մտնել: Հետևաբար այդպիսի ծրագրերը, արդյունավետության հաշվետվություններում վերագրվելու են որպես 《առանց տեսակի》: Դրանց արդյունավետության տեսակները կարող են տեղադրվել, դիտողի ծրագրի հաշվետվության բաժնում:
  • Այս հաշվետվությունը նաև տեղեկություն է տալիս `ծրագրի չօգտագործված ժամանակի մասին( թե երբ է աշխատողը բացել ծրագիրը, բայց չի օգտագործել):
  • Արդյունավետության հաշվետվություն կազմելու համար ,դուք կարող եք օգտագործել Ձեր աշխատողների աշխատանքային գրաֆիկները:

Ակտիվության հաշվետվություն

  • Աշխատողները օրվա տարբեր ժամերի, տարբեր կերպ են աշխատում: Օրինակ որոշ աշխատողներ ավելի արդյունավետ են աշխատում նախքան լանչը, մինչդեռ մյուսները ավելի արդյունավետ են աշխատում լանչից հետո: Կազմակերպության մարդկային ռեսուրսների ավելի լավ կառավարման համար, նպատակահարմար է օգտագործել ակտիվության հաշվետվությունը:
  • Այս ամենի ուսումանսիրությունը կարող է իրականացվել ըստ ժամերի, օրերի, շաբաթներ կամ ամիսների` կախված նրանից, թե որն է ավելի ձեռնտու Ձեզ համար: Այստեղ դուք կարող եք տեսնել, թե որ ժամանակահատվածում է կատարված աշխատանքը եղել արդյունավետ կամ հակառակը:
  • Գծապատկերում աշխատողների կատարած աշխատանքը ներկայացնելու համար կան բաժանված խմբեր: Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս արդյունավետ,անարդյունավետ և չեզոք գործունեությունները և «առանց տեսակների գործունեությունը»:

Աշխատաժամերի հաշվետվություն

  • Աշխատանքային ժամերի հաշվետվությունը թույլ է տալիս հետևել աշխատողների աշխատանքային ժամերին և որոշել աշխատողների աշխատանքային գրաֆիկից շեղումները: Այս զեկույցը տեղակայված է կենտրոնական սերվերի ծրագրերի համակարգում:
  • Հաշվետվությունը ցույց է տալիս աշխատողի առաջին և վերջին գործունեությունը համակարգչում` յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում:
  • Եթե աշխատողը միացնում է համակարգիչը ավելի ուշ քան իր աշխատանքն է `ըստ գրաֆիկի, ապա հաշվետվությունը ցույց է տալիս ուշացումը: Եթե աշխատողը դադարեցնում է աշխատանքը համակարգչով նախքան իր գործի գրաֆիկը, ապա հաշվետվությունը ցույց է տալիս արտաժամյա աշխատանքը:Եթե աշխատողը չի միացնում համակարգիչը աշխատանքային օրվա ընթացքում, ապա հաշվետվությունը ցույց է տալիս բացակայությունը:
  • Վերևի հիմնական տվյալների աղյուսակում տեղակայված են ուշացումների,արտաժամյա աշխատանքների և բացակայությունների ամփոփագրերը:
  • Աղյուսակային հաշվետվության տվյալները կարող են ֆիլտրվել ըստ ուշացման կամ արտաժամյա աշխատանքների և խմբավորվել ըստ օրի,շաբաթի կամ ամսվա:

ժամանակացույցի հաշվետվություն

  • Ժամանակացույցի հաշվետվությունը ցույց է տալիս աշխատողի աշխատանքային ժամերի մասին տեղեկություն յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:Այս հաշվետվությունը տեղակայված է կենտրոնական սերվերի ծրագրային համակարգում։
  • Հաշվետվությունը կարող է կազմվել ինչպես ըստ շաբաթվա,այնպես էլ ըստ ամսվա:
  • Հաշվետվությունը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածի բացակայությունների ընդհանուր թվի և աշխատողի կողմից աշխատանքային օրերի և ժամերի քանակի մասին:

Ժամանակի հաշվետվություն

  • Բոլոր ծրագրերը և կայքերը ,որոնք բացել են աշխատողները,հավաքվում են ժամանակի հաշվետվության մեջ:
  • Այս ծրագրերից յուրաքանչյուրի համար հավաքվում է աշխատողների աշխատանքային ժամ(ակտիվ ժամանակը) և ազատ ժամանակը:
  • Ազատ և զբաղված ժամանակների պատմությունը գծագրվում են ծրագրերի համաձայն և դասակարգվում են օգտագործմամ ժամանակի նվազման կարգով:
  • 5 ամենահաճախ օգտագործվող ծրագրերը ցուցադրվում են:
  • Ժամանակային հաշվետվություն կազմելիս ,դուք կարող եք օգտագործել աշխատողների աշխատանքային գրաֆիկը:Տվյալ դեպքում, հաշվետվությունը ցույց է տալիս տեղեկատվություն `ծրագրի օգտագործման մասին ,միայն այդ գրաֆիկի ժամանակահատվածների ընթացքում:

Աշխատողների վարկանիշը

  • 《Աշխատողների վարկանիշ》 հաշվետվությունը թույլ է տալիս ստեղծել աշխատողների վարկանիշ ըստ գործունեության երեք տեսակի ՝ արդյունավետ, անարդյունավետ կամ չեզոք:
  • 《Աշխատակիցների վարկանիշ》հաշվետվություն ստեղծելուց հետո կտեսնեք մի ցուցանիշ, որը ցույց կտա նվազման կարգով այն աշխատակիցներին, ովքեր իրենց ժամանակի մեծ մասը նվիրել են գործունեության ընտրված տեսակին: Այս ցուցանիշը ցույց կտա նաև գործունեության ընտրված տեսակի վրա ծախսված ժամանակը:
  • Դուք կարող եք կազմել աշխատողների գնահատումը `ցանկացած տեսակի գործունեության վերաբերյալ ինչպես սահմանված ժամանակահատվածի համար (օր, շաբաթ, ամիս, եռամսյակ), այնպես էլ ցանկացած ժամանակահատվածի համար:
  • Հաշվետվությունը կօգնի արագ և արդյունավետ պարզել ընկերության առավել արդյունավետ կամ անարդյունավետ աշխատողներին:
  • Kickidler- ի աշխատակիցների վերահսկման ծրագրի «Աշխատակիցների վարկանիշ» հաշվետվության միջոցով ստացված տվյալները կարող են օգտագործվել անձնակազմի խթանման, լավագույն աշխատողների խրախուսման և թիմում թույլ օղակ ունեցողներին հայտնաբերելու համար:

Հաշվետվություն ըստ ծրագրերի

  • Այս ծրագիրը թույլ է տալիս պարզել, թե ինչ կայքերից կամ ծրագրերից են օգտվել աշխատողները, աշխատանքային ժամի ընթացքում` դասակարգելով դրանց արդյունավետ,անարդյունավետ կամ չեզոք խմբերում:Ինչես նաև այն հաշվում է ,թե որքան ժամանակ է ծախսվել այդ կայքի կամ ծրագրի վրա:
  • Հաշվետվությունը նաև ստեղծում է կայքերի և հավելվածների վարկանիշ `դասակարգելով հետևյալ խմբերում `արդյունավետ, անարդյունավետ կամ չեզոք:
  • Այս ամենը կօգնի ղեկավարության կամ կադրային մասնագետներին ստեղծել ավելի մանրամասն աշխատողների աշխատանքի պատկեր ,որպեսզի հասկանան, թե աշխատանքի ընթացքում ավելի շատ ինչ ռեսուրսներ են նրանց անհրաժեշտ կամ ինչն է ավելի շատ շեղում նրանց:
  • Անարդյունավետ կայքերի արգելափակումն ու արգելումը հաճախ ստեղծում է իրավիճակ, երբ աշխատողը սկսում է այցելել այլ նմանատիպ ռեսուրսներ: Աշխատանքային համակարգչում ինտերնետի օգտագործման վերահսկումը շատ ավելի արդյունավետ է: Այս ծրագիրը չի արգելում որևէ բան,այն պարզապես դրդում է աշխատակցին ավելի շատ ժամանակ ծախսել արտադրողական ինչ-որ բանի վրա:

Կրոսհարթակային լուծումներ՝
աշխատում է ՝ Windows, Mac և Linux

Ի՞նչքան արագ է Kickidler-ի ներդրման վերադարձը:

$

*300 –ից ավելի ընկերությունների ստատիստիկայի վրա հիմնված տվյալներ

Դուք կորցնում եք
$0
$0
Kickidler-ի արժեքը
$0
$0
Դուք պահպանում
$0
$0